Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քնարկումներ ենք ունենում Հայաստանի տարբեր մարզերում, զրուցում ենք մեր հայրենակիցների հետ իմանալու՝ ինչ խնդիրներ կան, որպեսզի հասկանանք, թե ինչով պետք է զբաղվենք հունիսի 20-ից հետո։ Այս մասին Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Կարելի է ասել, որ սա նախապատրաստական աշխատանք է իշխանությունն ստանձնելու համար։ Հետո իրավիճակին ծանոթանալու համար շատ ժամանակ չենք կորցնելու։ Հենց դրա համար ենք շփման այս ֆորմատն ընտրել։ Հայաստանում այսօր, կարելի է ասել, «իդեալական փոթորիկ է», անկումն ու ճգնաժամը բոլոր ոլորտերում են։ Մենք հասկանում ենք՝ ինչ կարգի պատասխանատվություն ենք մեր ուսերին վերցնում։ Երբեմն մտածում ենք՝ մեր ուսերը կդիմանա՞ն։ Ու պատասխանում՝ կդիմանան», - ասաց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը